Հայաստան

Հայաստանում 2024 թվականի ընթացքում և այս տարվա հունվարի կեսի դրությամբ մետավիրուսի դեպքեր չեն արձանագրվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024 թվականի ընթացքում և այս տարվա հունվարի կեսի դրությամբ  մետավիրուսի դեպքեր չեն արձանագրվել

Հայաստանում 2024 թվականի ընթացքում  և 2025 թվականի հունվարի կեսի դրությամբ մետավիրուսի դեպքեր չեն արձանագրվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ նշելով, որ Հայաստանում մետավիրուսի հետ կապված խնդիրը 2023 թվականից արդեն իսկ արձանագրել են:

«Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում և Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, թե՛ գրիպի առումով ունենք միջին իրավիճակ։ Այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության վտանգ կա և պետք է զգուշավոր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»,- ասաց նախարարը: 

Մարդու մետապնևմավիրուսը սովորական շնչառական վիրուս է, որը շատ երկրներում շրջանառվում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում (թեև ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հետազոտում և հրապարակում տվյալներ): Այն տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ` նման սովորական մրսածության և վերանում են մի քանի օր անց (թեև որոշ դեպքերում կարող են գրանցվել հոսպիտալացումներ բրոնխիտով կամ թոքաբորբով)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում