Ժնևում մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում մեկնարկել է Իրանի և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև բանակցությունների նոր փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այսօր Ժնևում բանակցություններ են ընթանում Իրանի և եվրոպական երեք երկրների միջև: Դրանք նվիրված են մի ամբողջ շարք հարցերի և կշարունակվեն վաղը: Մենք երբեք չենք մերժել բանակցությունները», - ասել է դիվանագետն իր ամենշաբաթյա ճեպազրույցում: 

Նա նշել է, որ «բանակցությունները փողոց են երկկողմանի երթևեկությամբ, որտեղ անհրաժեշտ է դրսևորել փոխադարձ հարգանք և հաշվի առնել ընդհանուր շահերը»։

2024 թվականի նոյեմբերի 29-ին Իրանի ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտ Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին Ժնևում հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցերը: Ըստ Farhikhtegan թերթի՝ Ժնև ուղևորվելուց առաջ Թախտ Ռավանչին նորվեգական կողմի նախաձեռնությամբ այցելել է Օսլո, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ ապագա բանակցությունների համար հիմք դնելու նպատակով։

2015 թվականին կնքվել է Իրանի միջուկային գործարքը, որը նախատեսում էր Թեհրանի նկատմամբ առավել խիստ սահմանափակումների, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերի կրճատման դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ իր որոշումը բացատրելով այն  բանով, որ սահմանափակումների վերացումն իսլամական հանրապետությանը թույլ կտա մեծացնել ռազմական ներուժը և ստեղծել միջուկային զենք։ Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրել է Իրանի դեմ արևմտյան (բայց ոչ ՄԱԿ-ի) պատժամիջոցների վերականգնման: Համաձայնագրի կողմեր Ռուսաստանը և  Չինաստանը դեմ են հանդես եկել Վաշինգտոնի որոշմանը:

Հայերեն Русский

Փորձ էր արվում Երևանում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտային ոլորտում իրականացվող փոփոխություններին աջակցելու համար

Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

«Նոր գիրք»-5/25. Քրիստի, Գոբետտի, Ռիցարդի, Բարխուդարյան

Կանադան պատասխան 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող պարենի, զենքի, մեքենաների, ալկոհոլի նկատմամբ

Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ

Տրանսպորտում տեխնիկական ցանկացած խնդրի դեպքում անպայման դիմել. քաղաքապետարանի հորդորը

Շնորհակալություն երևանցիներին․ քաղաքապետն անդրադարձել է տրասնպորտային վերջին զարգացումներին