Իրան

Թավրիզի մետրոն մեկ օրով դարձել է անվճար՝ օդի աղտոտման դեմ պայքարի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Թավրիզի մետրոն մեկ օրով դարձել է անվճար՝ օդի աղտոտման դեմ պայքարի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թավրիզի մետրոն հունվարի 13-ին իր ծառայությունները դարձրել է անվճար։ Նման քայլ է ձեռնարկվել օդի աղտոտման դեմ պայքարի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի կոնցենտրացիայի աճի պատճառով և օդի աղտոտվածության հետ կապված իրավիճակը բարելավելու նպատակով  մետրոն իր ծառայությունները քաղաքացիներին կմատուցի անվճար՝ խրախուսելով նրանց օգտվել հանրային տրանսպորտից։ 

Ըստ հրապարակման՝ օդի աղտոտվածության աճի պատճառով քաղաքացիներին կոչ է արվում խուսափել անհարկի ուղևորություններից և հնարավորինս շատ օգտվել հանրային տրանսպորտից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում