ՖԱՖ-ի «Տարվա համակրանք» մրցանակին արժանացել է Լուկաս Սելարայանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրպագուների «Հայկական առաջին ճակատը»` ՖԱՖ-ը, ամփոփել է 2024 թվականն ու տարվա «համակրանք» մրցանակին արժանացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի առաջին անգամ ՖԱՖ-ը նոր անվանակարգ էր սահմանել` «Տարվա ֆուտբոլային լրագրող», որը կկրի երջանկահիշատակ մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանի անունը: Մրցանակին արժանացավ Ռոբերտ Մարկոսյանը:

Հայերեն Русский Türkçe