Սպորտ

Հայաստանի ֆուտզալի ազգային թիմի դարպասապահը լավագույնն է ճանաչվել աշխարհում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային թիմի դարպասապահը լավագույնն է ճանաչվել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը ճանաչվել է ֆուտզալում 2024թ․ աշխարհի լավագույն դարպասապահը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դարպասապահը լավագույնն է ճանաչվել է Jako Futsal Awards 2024 մրցանակաբաշխության շրջանակներում:

Մյուլերը «Պալմա Ֆուտզալ»-ի կազմում 2024 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդ մրցաշարն անցկացվում էր Երևանում:

«Պալմա Ֆուտզալ»-ն արդեն ավարտված տարում դարձել էր նաև Միջմայրցամաքային գավաթի հաղթող: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում