Բաթումում ձերբակալված ցուցարարներից երեքն ազատ են արձակվել, իսկ 8-ը շարունակում են մնալ կալանքի տակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում հունվարի 11-ին ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին հեռուստաալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը:

Աղբյուրի համաձայն՝ վարչական օրենսդրությամբ կալանավորված 8 անձ շարունակում են մնալ կալանքի տակ՝ մանր խուլիգանության և ոստիկաններին անհնազանդության մեղադրանքով, իսկ «Բաթումելեբ»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։

Նա հունվարի 11-ին ձերբակալվել է Բաթումի գլխավոր ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, այնուհետև երեք այլ անձանց հետ գրավոր դիմումով ազատ արձակվել, իսկ ավելի ուշ կրկին ձերբակալվել:

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Բաթումի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։

Ցույցը վերածվել է բախման ոստիկանների և ցուցարարների միջև այն բանից հետո, երբ բերման ենթարկվածներից չորսը, այդ թվում՝ մեկ անչափահաս, ազատ են արձակվել, թեև ոստիկանության բաժանմունքի դիմաց բողոքի մեկ մասնակից ձերբակալվել է, ինչը հանգեցրել է ցուցարարների դժգոհությանը։ 

Վրաստանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները