Աշխարհ

Պանամայի նախագահը Թրամփի պատճառով սպառնում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Պանամայի նախագահը Թրամփի պատճառով սպառնում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պանամայի նախագահ Խոսե Մուլինոն սպառնացել է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա։

Աjդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico պարբերականը։  

Մուլինոն արձագանքել է Թրամփի խոսքերին, ով հրաժարվել է երաշխիքներ տալ, որ կհրաժարվի ռազմական ուժի կիրառումից՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, ինչպես նաև Գրենլանդիայի անեքսիայից։ Նախագահը սպասում է Թրամփի պաշտոնավարմանը, որպեսզի գնահատի, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կմնա իր դիրքորոշմանը։

Թրամփը բարձրացրել էր ջրանցքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու հարցը, քանի որ, ըստ նրա, տնտեսական անարդարություն է տեղի ունենում։ Նա կարծում է, որ Պանամայի իշխանությունները թալանում են Միացյալ Նահանգներին՝ ջրանցքն օգտագործելու համար մեծ վճարներ գանձելով, մինչդեռ ամերիկացիները շարունակում են միլիարդավոր դոլարներ ներդնել դրա շահագործման և վերանորոգման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում