ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևան խոշորացված համայնքի Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից։
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։