Մերձավոր Արևելք

Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։ 

Արամ Ա-ն հույս է հայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաված տագնապներից հետո նախագահ Աունի ընտրությամբ վերականգնման և վերածաղկման նոր գործընթաց պետք է սկսվի։ 

Միաժամանակ, Վեհափառ հայրապետը նախագահին վստահեցրել է, որ հայ առաքելական համայնքը կլինի նրա կողքին՝ զորակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։ Արամ Ա-ն նաև հայտնել է, որ մոտ ապագայում այցելելու է նախագահական պալատ՝ անձնապես փոխանցելու իր շնորհավորանքները։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում