Տնտեսություն

Հնդկաստանը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՊԵԿ Թվային հետախուզության լաբորատորիայի կարողությունների զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՊԵԿ Թվային հետախուզության լաբորատորիայի կարողությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, hանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում առկա փոխգործակցությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի՝ «Հարկը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման աշխատանքներում հնդիկ փորձագետի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությանը։  

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացի բարելավմանն, ինչպես նաև Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր։ 

Ըստ աղբյուրի՝ կարևորելով երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին ընդգծել է կոմիտեի Թվային հետախուզության լաբորատորիայի կարողությունների զարգացման գործում օժանդակության տրամադրման պատրաստակամությունը։  

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում