Հայաստանը կդառնա Մշտական արբիտրաժային դատարանի անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստան կանդամակցի Մշտական արբիտրաժային դատարանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:  

Կիրակոսյանը նշեց՝ երկու կոնվենցիաները սիմվոլիկ նշանակություն ունեն: Առաջին անգամ միջազգային իրավունքի պատմության մեջ իրավական առումով ձևակերպվեց վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի բովանդակությունը և պետությունների համար հանձնառություն ստեղծվեց՝ վեճերի կարգավորումն իրականացնել բացառապես խաղաղ միջոցներով:  

«Կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը նաև դառնում է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ պետություն և դրանով իսկ հնարավորություն է ստանում ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ»,–ասաց Կիրակոսյանը:  

Այս պահի դրությամբ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում են 124 երկիր: Եթե Հայաստանը վավերացնի, կդառնա 125-րդ երկիրը: 

Ըստ Կիրակոսյանի՝ կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը արտաքին քաղաքական առումով կարևոր ուղերձ է ուղարկում՝ վեճերի խաղաղ կարգավորման, խաղաղության հաստատման, նաև ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի արգելքի մասին:

ՀՀ մասնակցությամբ Մշտական արբիտրաժային դատարանում այս պահին ընթանում են մի քանի գործերի քննություններ: Ըստ Կիրակոսյանի՝ դա ևս լրացուցիչ խթան է հանդիսանում Հայաստանի համար՝ մասնակից դառնալու այդ ինստիտուտին: 

Հանձնաժողովը հավանություն տվեց կոնվենցիաների վավերացմանը: Վավերացման մասին նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հայերեն English Français Русский

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա