Դիտարկվում է ծանրաքաշ մեքենաների կշռման կայաններն ավելացնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի անվտանգության բնագավառում 2024 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 50 000 վերահսկողական գործառույթ։ Ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են եղել կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամատոռային փոխադրումները։ 

«Այս ուղղությամբ իրականացրել ենք 2400 դիտարկում, ունեցել ենք 500-ից ավելի վարչական պատասխանատվության մասին արձանագրություն։ Խնդիրն այն է, որ տրանսպորտային միջոցները խախտում են չվացուցակներով նախատեսված մեկնման ժամերը, ինքնակամ շեղվում են երթուղուց, չունեն ճանապարհային թերթիկ, կամ եթե այն առկա է, ապա դրանում բացակայում են համապատասխան նշումները։ Տաքսամատոռային փոխադրումների դեպքում ստուգվում է, թե արդյոք առկա է լիցենզիա։ Բացակայության դեպքում կազմվում է արձանագրություն»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։ 

Տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացը։ Այս ուղղությամբ նախորդ տարի 45 հազարից ավելի դիտարկում է կատարվել, որից շուրջ 4 հազարի դեպքում գերազանցվել է թույլատրելի բեռնվածությունը։ Խախտման դեպքում յուրաքանչյուր ավելորդ տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։

«Այս ուղղությամբ տեսչական մարմինն ունի խնդիր։ Վարորդները շրջանցող ճանապարհներով, այսպես ասած, սարերով, ձորերով փորձում են շրջանցել կայանը։ Ասեմ, որ արդեն նախատեսել ենք կշեռքի տեղադիրքի փոփոխություն, որի դեպքում վարորդները հնարավորություն չեն ունենալու շրջանցել կշռման հենակետը»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։ 

Քննարկվում է նաև կշռման կայաններն ավելացնելու հարց։ Գարեգին Խաչատրյանը տեղեկացրեց, որ տեսչական մարմինն ունի շարժական կշեռքներ, որոնցով ևս իրականացվում է վերահսկողություն։ 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները