Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է Թրամփի հետ հանդիպել երդմնակալությունից առաջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, չնայած իր վատառողջ լինելուն, փորձում է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպել մինչև հունվարի 20-ի նրա երդմնակալության արարողությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Նշվում է, որ ֆոն դեր Լայենը ցանկանում է Թրամփի հետ հանդիպել Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագոյի նրա կալվածքում։

Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ ֆոն դեր Լայենը թոքաբորբի պատճառով երկու շաբաթ ոչ մի միջոցառման չի մասնակցի։

Հայերեն Русский