Սպորտ

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Հոբարթի մրցաշարից

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Հոբարթի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Հոբարթի WTA մրցաշարի հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի կիսաեզրափակչում Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երեք սեթից հետո` 4:6, 6:3, 6:4 հաշվով: 

Հաջորդիվ Էլինա Ավանեսյանը հունվարի 12-ից հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնությունում:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում