Հայաստան

Անցած տարի ավելի քան 500 կմ ճանապարհ է վերանորոգվել

1 րոպեի ընթերցում

Անցած տարի ավելի քան 500 կմ ճանապարհ է վերանորոգվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհաշինության ոլորտում անցած տարի ևս հաղթահարվել է թիրախային 500 կիլոմետրի շեմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսին ամփոփելով 2024 թվականի աշխատանքները։

Նրա խոսքով՝ հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում 503 կմ ճանապարհ է վերանորոգվել, որից 333 կիլոմետրը հիմնանորոգվել, 123 կիլոմետրը ենթարկվել է միջին նորոգման, իսկ վարկային, դրամաշնորհային ծրագրերով նորոգվել է 38 կմ ճանապարհ՝ «Հյուսիս-Հարավ»-ի տարբեր հատվածներում։ Բացի այդ՝ 9 կմ ճանապարհ է նորոգվել  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և պատվիրակությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում