ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում արդեն իսկ գերազանցել է պարենային զամբյուղի արժեքը 15,9 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած պարենային զամբյուղի արժեքը 31 հազար 53 դրամ է, իսկ մեր արդեն իսկ բարձրացրած նվազագույն կենսաթոշակով գերազանցել ենք 15,9 տոկոսով։ Այսինքն՝ մեր կառավարության ծրագրով ստաձնել ենք պարտավորություն, որ պետք է նվազագույն կենսաթոշակը հավասարեցնենք պարենային զամբյուղի արժեքին, բայց եթե դրան գումարում ենք հետվճարային ծրագրի հավելյալ էֆեկտը, ապա մենք գերազանցում ենք այն 29,4 տոկոսով»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։