Կենսաթոշակառուների համար անկանխիկ վճարումների հետվճարների ծրագրի ժամկետը երկարաձգվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը երկարաձգեց կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու ծրագիրը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կառավարության նիստին ներկայացրած նախագծի նպատակն է հստակեցնել կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը, ինչպես նաև լուծել համակարգի տեխնիկական ու իրավական խնդիրները։

«Ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականի հուլիսից և այս 2,5 տարվա ընթացքում գործարքների ծավալները և շահառուների թիվը յուրաքանչյուր ամիս աճել է։ Աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ շահառուների մոտ վարքագծային փոփոխություններ է տեղի ունենում»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ ծրագրի մեկնարկի պահից ի վեր անկախիկ եղանակով վճարումների ծավալը հասել է 171,7 միլիարդ դրամի, իսկ այս ընթացքում կառավարությունը կենսաթոշակառուներին վերադարձրել է 15,2 միլիարդ դրամ։

«2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունենք 278 հազար շահառու և ակնկալում ենք, որ այս տարվա դեկտեմբեր ամսին կհատենք 300 հազարի շեմը»,-նշեց Մկրտչյանը։

Նախագծով սահմանվել են հետևյալ փոփոխությունները․ հետվճարը տրամադրվում է միայն այն կենսաթոշակառուներին, ովքեր տվյալ ամսին ունեցել են կենսաթոշակ ստանալու իրավունք, հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարվել են անկանխիկ վճարումները, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող շահառուների դեպքում հետվճարը հաշվարկվում է այն ներկայացուցչի հաշվով, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը, հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական խնդիրների դեպքում շահառուն կարող է դիմել բանկ, իսկ չվճարված գումարները 12 ամիս անց վերադարձվում են պետական բյուջե։

 

 

 

Հայերեն

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ