Սպորտ

Հայաստանը և Բրազիլիան կխորացնեն համագործակցությունը սպորտի ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Բրազիլիան կխորացնեն համագործակցությունը սպորտի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սպորտի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի նպատակն է նպաստել երկու երկրների միջև սպորտի ոլորտում արդյունավետ համագործակցությանը՝ միտված ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Այն հնարավորություն կընձեռի փոխանակել զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման փորձը, գիտական ուսումնասիրությունների արդյունքները և սպորտային ախտորոշման, բժշկական ու կենսաբանական աջակցության ոլորտում նորագույն մեթոդներն ու սարքավորումները, զարգացնել համագործակցությունը բարձր ցուցանիշներ ունեցող մարզիկների մարզման, պարասպորտի և սպորտի նորարարությունների ոլորտում, նպաստել երկու երկրների մարզական ֆեդերացիաների միջև կապերի խորացմանը, կազմակերպել համատեղ մարզական միջոցառումներ, հանդիպումներ և խորհրդակցություններ։ 

Փաստաթուղթը համահունչ է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին, որը ներառում է ամերիկյան մայրցամաքի պետությունների հետ համագործակցության ընդլայնումը։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում