Միացյալ Նահանգներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ԱՄՆ դեսպանը վերահաստատել են պատրաստակամությունը համագործակցելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ԱՄՆ դեսպանը վերահաստատել են պատրաստակամությունը համագործակցելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Դեսպանն իր խոսքում նույնպես կարևորել է Քննչական կոմիտեի հետ ունեցած ակտիվ գործընկերությունը և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցության շրջանակներում կազմակերպված Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացների, վերապատրաստումների արդյունավետությանը: 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել իրավական փոխօգնության ոլորտում արագ արձագանքելու համար և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը միմյանց հետ համագործակցելու ուղղությամբ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում