ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոցքում մեկնարկել է Հայաստանի դահուկասպորտի 2024 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային մեկնարկային օրը մարզիկները մրցել են 10 կմ ազատ ոճում: Տղամարդկանց պայքարում առաջին տեղում Միքայել Միքայելյանն է, երկրորդում` Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակում է Զորիկ Ղազարյանը:
Կանանց մրցաշարում լավագույն եռյակում են Կատյա Գալստյանը, Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը:
Հայաստանի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 40 մարզիկ: Առաջնությունը կեզրափակվի հունվարի 9-ին: