Կադաստրի կոմիտեն հասցեավորման կարգի մեջ փոփոխություններ կկատարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կադաստրի կոմիտի կողմից հանրապետությունում հասցեների միասնական ռեեստր ստեղծելու ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն, ամփոփելով 2024 թվականի աշխատանքները, նշեց, որ նախորդ տարի այդ առումով բեկումնային է եղել։ 

«Հնարավորության սահմաններում հասցեները ստանդարտավորել ենք, ինտեգրել ենք քարտեզագրական համակարգին, ստեղծել ենք առանձին քարտեզագրական շերտ ու այն դարձրել ենք համայքնների համար հասանելի։ Նախկինում համայնքները համապատասխան հարթակներում հասցեների տարածական կապակցվածություն չէին կարող տեսնել, որովհետև հասցեները կոորդինատներ չունեին։ 2024 թվականի ավարտին մենք ստեղծեցինք այդ  կարևոր համակարգը և այսօր համայնքները կարող են տվյալները տարածական տեսնել ու ճիշտ որոշումներ կայացնել հասցեների, փողոցների համարակալման և այլ հարցերի հետ կապված»,-ասաց Սուրեն Թովմասյանը։ 

Սուրեն Թովմասյան

Սուրեն Թովմասյան

Սուրեն Թովմասյան

Հանրապետությունում հասցեների միասնական ռեեստր ունենալն, ըստ Սուրեն Թովմասյանի, շատ կարևոր է նաև տարբեր ծառայություններ մատուցելու համատեքստում։ Օրինակ, շտապօգնության ծառայությունը, ոստիկանությունը, փրկարարները կանչ են ստանում։ Հասցեների առավել ճշգրտման, նույնականացման դեպքում մասնագետներն ավելի արագ կհասնեն նշված վայր։ Դրանից բացի ապրանքներ առաքողները, տաքսի ծառայությունները նույնպես դժվարություններ չեն ունենա։ 

«Մեկ օրինակ ներկայացնեմ։ Եթե մենք խոսում ենք Մաշտոցի պողոտայի մասին, ապա ասեմ, որ Կադաստրի կոմիտեի բազայում գրված է եղել Մեսրոպ Մաշտոցի պողոտա, այնուհետև Մ․ Մաշտոցի պողոտա, հետո Մաշտոցի պողոտա։ Միևնույն փողոցը 3 տարբեր ձևով է գրանցված եղել։ Այսինքն՝ մենք ունցել ենք գրանցված հասցեներ որևէ ստանդարտին չհամապատասխանող։ Այս խնդիրը Հայաստանի բոլոր բնակավայրերին է վերաբերում»,-ասաց Սուրեն Թովմասյանը։

Արդեն 1 մլն 200 000 հասցե ամբողջությամբ նույնականացված է, սակայն դեռ կան 400 000 հասցեների որոշումներ, որոնց նույնականացման ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու։ Կադաստրի կոմիտեն նախատեսում է փոփոխություններ կատարել հասցեավորման կարգի մեջ։ 

Հայերեն

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր