Սպորտ

Բռնցքամարտի հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգան

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները կրկին հանդես կգան պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի համագործակցության արդյունքում հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի կունենա «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկները։

Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակում կմրցի կուբացի Լենիեր Պերոյի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Նարեկ Մանասյանը, Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանն ու Կարեն Տոնականյանը։ 

Երեկոյի գլխավոր մենամարտում կխաղարկվի նաև WBA Ասիայի չեմպիոնական գոտին, որի ժամանակ կմրցեն Ռուսաստանը ներկայացնող Պավել Սոսուլինն ու Ֆիլիպինցի Կառլո Բակարոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում