«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի Սուպերգավաթի հաղթողն այս տարի «Միլան»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած եզրափակչում «Ինտեր»-ն ուժերը չափեց «Միլան»-ի հետ: Հանդիպման առաջին կեսում թիմերը շարունակաբար գրոհում էին` փորձելով գտնել միմյանց «թույլ օղակ»-ը: «Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցել հաշվի մեջ արդեն «հանդերձարանի ճանապարհին»` առաջին կեսի ավելացված րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը:

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Հեռահար շեշտակի հարվածով աչքի ընկավ Մեհդի Տարեմին: «Միլան»-ին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշվի տարբերությունը, այլ նաև հաղթանակ կորզել հանդիպման ավելացված ժամանակում: Գոլերի հեղինակներ դարձան Տեո Հերնանդեսը, Քրիստիան Պուլիշիչը ու Տամի Աբրահամը: 

«Ինտեր»-«Միլան»`2:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին:

 

Հայերեն English Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար