Աշխարհ

Տարեվերջին մահացած աշխարհի ամենատարեց բնակչուհին հուղարկավորվել է Ճապոնիայում

1 րոպեի ընթերցում

Տարեվերջին մահացած աշխարհի ամենատարեց բնակչուհին հուղարկավորվել է Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայում հունվարի 4-ին տեղի է ունեցել մոլորակի ամենատարեց բնակչուհու՝ Տոմիկո Իտոկայի հուղարկավորության արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ճապոնական NHK պետական հանրային հեռուստաընկերությունը։

116-ամյա Տոմիկո Իտոկան վախճանվել էր դեկտեմբերի 29-ին՝ Հյոգո պրեֆեկտուրայի Ասիա քաղաքի ծերանոցում: Նա ծնվել էր 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Ընտանիքի երեք դուստրերից ավագն էր։ Շուրջ 30 տարի առաջ տեղափոխվել էր Ասիա քաղաք։

Նա մոլորակի ամենատարեց բնակիչ էր դարձել 2024 թվականի օգոստոսին՝ Իսպանիայում 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերայի մահանալուց հետո։ Գինեսի ռեկորդների գրքի խմբագրությունը Տոմիկո Իտոկային պաշտոնապես Երկրի ամենատարեց մարդ էր ճանաչել նույն տարվա սեպտեմբերին։ Այժմ այդ պատվավոր տիտղոսը կանցնի Բրազիլիայի 116-ամյա բնակչուհի Ինա Կանաբարո Լուկասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում