Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Իսրայելին զենք մատակարարելու վերաբերյալ հնարավոր գործարքի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Իսրայելին զենք մատակարարելու վերաբերյալ հնարավոր գործարքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին ոչ պաշտոնապես ծանուցել է Իսրայելին 8 մլրդ դոլարի սպառազինության և զինամթերքի հնարավոր մատակարարումների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով իր աղբյուրներից ստացած տեղեկությանը, հայտնել է Axios կայքը։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկի հավաստմամբ՝ Պետդեպում հստակեցրել են, որ գործարքը միտված է աջակցելու Իսրայելի երկարաժամկետ անվտանգությանը՝ կարևոր զինամթերքի պաշարների և հակաօդային պաշտպանության հնարավորությունների համալրման միջոցով։ 

Հնարավոր համաձայնագիրը դեռ պետք է արժանանա Ներկայացուցիչների պալատի և Սենատի՝ արտաքին գործերի կոմիտեների հավանությանը։ ԱՄՆ կառավարությունը մտադիր է Իսրայելին մատակարարել օդային սպառնալիքներից պաշտպանվելու համար նախատեսված՝ կործանիչներից արձակվող «օդ-օդ» դասի AIM-120C-8 AMRAAM հրթիռներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, 155 միլիմետրանոց հրետանային արկեր, հարվածային ուղղաթիռների համար նախատեսված Hellfire AGM-114 հրթիռներ, փոքր տրամաչափի ռումբեր և այլ զենքեր:

Axios-ի աղբյուրները նշել են, որ խոսքը երկարաժամկետ համաձայնագրի մասին է։ Սպառազինության մեծ մասը հատկացվելու է մեկ կամ մի քանի տարվա ընթացքում, սակայն որոշ զինամթերքներ կարող են վերցվել ԱՄՆ-ի ներկայիս պաշարներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում