Քաղաքականություն

Թբիլիսիում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է  օտարերկրյա 25 քաղաքացիների, որոնք նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել են Թբիլիսիում բողոքի ակցիաներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հունվարի 4-ին  հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:

Գերատեսչության տվյալներով՝ արտաքսման ընթացակարգի շրջանակներում օտարերկրյա վերոնշյալ քաղաքացիների մի մասն ինքնակամ լքել Է Վրաստանը, իսկ մի մասն արտաքսվել է հարկադիր ճանապարհով: 

ՆԳՆ տեղեկատվության համաձայն ՝ 2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 430 օտարերկրյա քաղաքացի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում