Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

2 րոպեի ընթերցում

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի չեխական Novinky.cz լրատվական կայքը Հայաստանը ներառել է 2025 թվականի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար:
Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի մասին, որտեղ հայտնաբերվել է ամենահին խաղողի այգին՝ Արենի-1-ը, որը թվագրվում է մ.թ.ա. 4100-4000 թվականներով: Գինու սիրահարների համար Հայաստանը առաջարկում է ոչ միայն համեղ գինիներ, այլև եզակի հնարավորություն՝ ծանոթանալու գինեգործության դարավոր ավանդույթներին:

Հոդվածում նշվում է նաև Հայաստանի պատմական և մշակութային գանձերի մասին: Երևանը, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, հարմար տեղակայված է երկրի հայտնի տեսարժան վայրեր այցելելու համար: Հատուկ ուշադրության են արժանացել Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռ, ինչպես նաև Սևանա լիճը, Սևանավանքը և ժայռափոր Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է:

Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որը առանձնանում է իր համեմատաբար մատչելի գներով:
Հայաստանը նաև անվանվում է քրիստոնեության բնօրրան, որը կհետաքրքրի նույնիսկ այն ճանապարհորդներին, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում հոգևոր վայրերով: Տեղի հոգևոր ու պատմական կենտրոնները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը խոստանում են յուրահատուկ տպավորություններ յուրաքանչյուր այցելուի համար:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի