Կառավարությունը ռիելթորական ծառայությունների ոլորտում կներդնի պարտադիր լիցենզավորման համակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նպատակ ունի կարգավորելու ռիելթորական գործունեության ոլորտը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ e-draft նախագծերի միասնական կայքում հրապարակված «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի և հարակից այլ օրենսդրական փաթեթների ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է ոլորտի արդի խնդիրներով և միջազգային փորձի համեմատական վերլուծությամբ։

Հայաստանում ռիելթորական գործունեությունը ներկայումս իրականացվում է առանց օրենսդրական կարգավորման, ինչը հանգեցրել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ոլորտում բացակայում են պարտադիր որակավորման չափանիշները և էթիկայի կանոնները, ինչը նվազեցրել է մատուցվող ծառայությունների մակարդակը: Ծառայությունների ոչ պատշաճ որակը նվազեցրել է հասարակության վստահությունը ոլորտի նկատմամբ, անհատ միջնորդները հիմնականում գործում են հարկման դաշտից դուրս՝ խաթարելով պետական բյուջեի եկամուտների ավելացման հնարավորությունները։

Նախագծի հիմնական նպատակներն են կարգավորել ռիելթորական ծառայությունների մատուցման գործընթացը, սահմանել մասնագիտական և էթիկական չափանիշներ, ապահովել ծառայությունների որակի բարձրացում և ստվերից դուրս գալու հնարավորություն, ներդնել միասնական տեղեկատվական բազա՝ տվյալների հասանելիության և թափանցիկության ապահովման համար։

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են մի շարք երկրների փորձեր. Կանադաում և ԱՄՆ-ում կարգավորումը հիմնված է ազգային ասոցիացիաների և բազմակի ցուցակագրման (MLS) համակարգի վրա, Ֆրանսիայում և Գերմանիայում գործում են խիստ կարգավորումներ, ներառյալ պարտադիր լիցենզավորում և ապահովագրություն, Ռուսաստանում և Ուկրաինայում ներդրված են որակավորման համակարգեր և կամավոր ինքնակարգավորվող մեխանիզմներ։

Նախատեսվում է սահմանել որակավորման և վերապատրաստման պահանջներ, կներդրվի պարտադիր լիցենզավորման համակարգ, որը վերահսկվելու է լիազոր մարմնի կողմից, կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկելու գործարքների ամբողջականությունը։ Նախատեսվում է նաև ոլորտի սուբյեկտների գործունեությունը հարկման դաշտ տեղափոխելու մեխանիզմներ։

Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է ռիելթորական ծառայությունների որակի էական բարձրացում հասարակության վստահության վերականգնում ոլորտի նկատմամբ, ստվերային հատվածի նվազեցում և պետական բյուջեի եկամուտների ավելացում, մասնագիտական մակարդակի բարելավում և ռիելթորների գործունեության թափանցիկության ապահովում, թվային գործիքների և միասնական տեղեկատվական համակարգի կիրառման միջոցով ծառայությունների արդյունավետության բարձրացում։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ