Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն Ամանորին ընդառաջ «Շնորհավո՛ր նվերդ Fast Shift-ից» նախաձեռնությամբ իր օգտատերերին նվիրել է 3 հատ iPhone 16 Pro, գումարային և անհատականացված այլ նվերներ։

Ընկերության նպատակն է նորարար և պարզ լուծումների շնորհիվ ձևավորել վճարումների նոր մշակույթ՝ ներդնելով ավելի թարմ ու ստեղծագործ գաղափարներ։ Ընթացիկ տարում Fast Shift-ն ընդլայնել է ծառայությունները՝ 100-ից դառնալով 350+, ներդրվել են նոր պրոդուկտներ, ինչպիսիք են՝ երկկողմանի միջազգային փոխանցումներ, հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Հավելենք նաև, որ ծառայությունը միացել է Idram-ի միասնական QR համակարգին՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22 000 վաճառակետերում QR կոդի սկանավորմամբ։

Fast Shift-ը տարին ամփոփել է հետևյալ արդյունքներով՝

  • Իդենտիֆիկացված օգտատերերի թիվն աճել է 567%-ով,
  • Շրջանառությունն ավելացել է 1250%-ով (նոյեմբեր ամսվա դրությամբ, և սա միջին ամսական ցուցանիշն է),
  • Եկամուտն աճել է 1715%-ով (նոյեմբեր ամսվա դրությամբ, և սա միջին ամսական ցուցանիշն է),

Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Հայերեն

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում