Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարարն ու ՀԱՊՀ ռեկտորը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

3 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարն ու ՀԱՊՀ ռեկտորը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կրթություն-գիտություն-արտադրություն կապի կարևորությունը, տեխնոլոգիական ուղղվածությամբ բուհերի ու ֆակուլտետների կողմից նորարարության վրա հիմնված գիտահետազոտական ծրագրերի և աշխատանքների մշակումն ու իրականացումը։

Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար սահմանված բարեփոխումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներին, որոնցով հատկապես R&D  աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար սահմանվել են հարկային արտոնություններ։

Գոռ Վարդանյանն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական կրթության առաջընթացին ուղղված ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև ծագած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նոր օրենքի շրջանակում ենթաօրենսդրական ակտերի ընդունման, ՀԱՊՀ֊ի բազային գիտահետազոտական լաբորատորիաներում աշխատող գիտական  աշխատակիցների համար սահմանված բարեփոխումների շրջանակին, մասնագետների վերապատրաստման գործընթացներին և ոչ միայն։

Քննարկվել է նախարարության մի շարք ծրագրերի՝ այդ թվում «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի, «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում գործակցության նոր հնարավորությունների ստեղծման շրջանակներին: Քննարկվել է համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, նոր մասնագիտությունների ձևավորման ընթացքում կադրային կապիտալի ձևավորման, նախարարութուն-բուհ համագործակցության ընթացքում առաջ քաշված ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու  հնարավորությունների վերաբերյալ: 

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ աշխատանքային խմբերի միջոցով գործողությունների ճանապարհային քարտեզների մշակման շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում