Կանադայում կոշտ վայրէջքից հետո ինքնաթիռ է բռնկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Pal Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը կատարել է ներքին չվերթ Սենտ Ջոնսից դեպի Հալիֆաքս, բռնկվել է վայրէջքի ժամանակ Հալիֆաքս-Ստենֆիլդ օդանավակայանի թռիչքուղու վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

«Ինքնաթիռի մի մասը բռնկվել է Հալիֆաքսի թռիչքուղու վրա կոշտ վայրէջքից հետո... Սենտ Ջոնսից ժամանած ինքնաթիռը վայրէջքի ժամանակ խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա, և նրա մի մասը բռնկվել է», - հաղորդում են տեղի հեռուստաալիքները։

Օդանավակայանի հայտարարության համաձայն, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում, խոսքը վերաբերում է Pal Airlines-ի Air Canada Express 2259 չվերթին, որը հետևել է Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի Սենտ Ջոնս քաղաքից դեպի Նոր Շոտլանդիայի վարչական կենտրոն Հալիֆաքս։ Պատահարը տեղի է ունեցել ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով 04։30-ին)։ Արդյունքում, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, սակայն հետագայում թռիչքուղու աշխատանքը վերականգնվել է։

Չվերթի ուղևորներից Նիկի Վալենթայնը CBC News-ին պատմել է, որ վայրէջքի ժամանակ խնդիրներ են առաջացել շասիի հետ։ Վայրէջքի պահին նա լսել է բարձր ձայն, որը նման էր հարվածի ձայնի, այնուհետև ինքնաթիռի թևը սահել է թռիչքուղու վրա, իսկ ինքնաթիռի ձախ կողմում նա տեսել է կրակ։ Վալենթայնը նաև նշել է, որ ինքնաթիռն ամբողջությամբ լցված էր, և ուղևորներին դուրս բերելու համար պահանջվել է մոտ երկու րոպե։

Վալենթայնի գնահատմամբ, ինքնաթիռը ունեցել է մոտ 80 տեղ, սակայն ավիաընկերության հայտարարության մեջ ուղևորների հստակ թիվը չի նշվում։

 

 

 

 

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը

Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Կուբայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ձգտում է պատժամիջոցներով վնաս հասցնել երկրի տնտեսությանը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Ճապոնիայում Տակաիչիի վարչակազմի օրոք առաջին անգամ մահապատիժ են իրագործել

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը. Դատախազություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են ակտիվ աշխատանքը վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով. Ռյաբկով