ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, արագ շախմատի ԱԱ-ից հեռացրել է դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության հերթական տուրի ժամանակ ՖԻԴԵ-ն նախ նախազգուշացրել, ապա նաև հեռացրել է աշխարհի չեմպիոն արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին` անհամապատասխան հագուստով մրցաշարին ներկայանալու պատճառով: