ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: