Պետությունը կնվազեցնի 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների գործազրկության թիվը. հաստատվեց զբաղվածության ռազմավարությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրով մտադիր է 2031-ին 20-29 տարեկան բնակչության կազմում չսվորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը նվազեցնել՝ հասնելով 19.6 տոկոսի, մեծացնել կանանց զբաղվածությունը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, անդրադառնալով գործազրկությանը, նշեց, որ Հայաստանում կա երկու տեսակի գործազրկություն՝ կառուցվածքային և ցիկլիկ: Պատճառները տարբեր են:

«Մենք ունենք մի շարք խնդիրներ: Հատկապես պոտենցիալ աշխատուժի զգալի մասն է անմրցունակ և չունի համարժեք գիտելիքի՝ փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ եղած պատկերը փոխելուց զատ այս ռազմավարական ծրագիրն ուղղված է նաև փոխելու հանրության շրջանում աշխատանքի ընկալումը և դրա արդյունքում նաև վարքագիծը՝ աշխատող քաղաքացու կարևորությունն ընդգծելու համար:

Մկրտչյանը նշեց ռազմավարության հիմնական առանցքները. «Մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ: 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացմամբ»:

Նրա խոսքով՝ 2022-ի տվյալներով շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան: 2020-ին նրանց թիվը եղել է շուրջ 160 հազար: 

Ռազմավարության հիմնական առանցքն է նաև կանանց զբաղվածության աճը՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով՝ թիրախավորելով հատկապես 30-40 տարեկան կանանց զբաղվածություն: Հաջորդ առանցքը ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող աշխատունակ շահառուների ինտեգրումն է՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով:

Առանցքներից է նաև զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպումը՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:

Անդրադառնալով ռազմավարության կանխատեսումներին՝ նախարարն ասաց. «Մինչև 2031 թվականը զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող քաղաքներում կանխատեսվում է, որ կհասնի մինչև 60.7 տոկսի: ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսվորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կանխատեսվում է, որ կկազմի մինչև 19.6 տոկոս, իսկ  զբաղված կանանց մասնաբաժինը տարեկան աշխատանքային ռեսուրսների նկամտամբ կանխատեսվում է, որ կաճի՝ հասնելով մինչև 50.9 տոկոս: Իսկ թերօգտագործվող աշխատուժը կանխատեսվում է, որ 2031-ին կկազմի 166 հազար մարդ՝ 2022-ի համեմատ նվազելով մինչև 58 տոկոսով՝ կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7 տոկոսը»:

 

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում