Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նվազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բողոքից հետո չի պատրաստվում նվազեցնել Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման վճարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Իմ պատասխանն է՝ ոչ.... Գները սահմանվում են ոչ նախագահների կամ ջրանցքի վարչակազմի քմահաճույքով։ Սա բաց, հրապարակային գործընթաց է», - ասել է Մուլինոն:

Պանամայի նախագահն ընդգծել է, որ 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալությունից հետո պատրաստ կլինի նրա հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարը։ Միաժամանակ Մուլինոն ընդգծել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։

«Իրավական և քաղաքական իրողության վերանայումը քննարկելու որևէ տարբերակ գոյություն չունի», - ասել է Մուլինոն՝ հավելելով, որ ջրանցքը պատկանում է Պանամային։ 

Դեկտեմբերի 22-ին Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։ Նա քննադատել է ջրանցքից օգտվելու համար գանձվող բարձր սակագները, և ընդգծել, որ 1999 թվականին ջրանցքի կառավարման փոխանցումը եղել է «համագործակցության ժեստ», այլ ոչ թե զիջում այլ երկրների օգտին, և Պանամայի իշխանություններին կոչ է արել վերանայել իրենց քաղաքականությունը։

Մուլինոն Թրամփի այս հայտարարությունից հետո ևս հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքի «յուրաքանչյուր մետրը պատկանում է Պանամային»։

Միացյալ Նահանգներ

Նախագահ Մուլինոն արձագանքել է Պանամայի ջրանցքի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Իսկ դեկտեմբերի 25-ին սուրբծննդյան շնորհավորական ուղերձում Թրամփը նշել էր, որ Պանամայի ջրանցքում գործում են Չինաստանի զինվորները։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը նշել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու առավելությունները

Արձագանքելով Թրամփի այս հայտարարությանը՝ Մուլինոն դեկտեմբերի 26-ին ասել է, որ Պանամայի ջրանցքում Չինաստանի կողմից որևէ միջամտություն չկա։

«Ո՛չ չինացիները, ո՛չ էլ որևէ այլ ուժ չկա ջրանցքում։ Եթե այդ հատվածում ինչ-որ չինացի կա, ուրեմն նրանք զբոսաշրջային նավի վրա են կամ մարդիկ են, որոնք կանգ են առնում այցելուների կենտրոնում որպես զբոսաշրջիկներ.... Բայց կրկնում եմ՝ չինական բացարձակապես ոչ մի միջամտություն կամ մասնակցություն չկա որևէ բանում, որը կապ ունի Պանամայի ջրանցքի հետ: Դրանք կարող են լինել աշխարհաքաղաքական մտավախություններ», - ասել է Մուլինոն։

Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել է 1914 թվականին, կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոսի-Քարտերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999 թվականին։ Այդ պայմանագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար։ Այսօր ջրանցքը մնում է կարևորագույն երթուղի համաշխարհային տնտեսության համար և ԱՄՆ-ի շահերի առանցքային օբյեկտներից մեկը: 

Հայերեն Русский

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար

Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշան է հնչել Եմենից հրթիռի պատճառով

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում․ այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակելու պայմանը