Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանն արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 5 տուրերը: Շանթ Սարգսյանը և ևս 3 շախմատիստ ունեն 4,5 միավոր և առաջատարներն են:

Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանն ունեն 3,5-ական միավոր: 

Արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հավաքել է միայն 2,5 միավոր: 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը վաստակել են 2-ական միավոր: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Էլիս Լին է:

Դեկտեմբերի 27-ին կկայանան արագ շախմատի հաջորդ 5 տուրերը:

Հայաստանն այս տարվա աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 շախմատիստով:

Հայերեն Español فارسی Français Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը