«Երևանյան բեսթսելեր». «Կախարդական գրադարանը» ՝ առաջատար. մանկական. նոյեմբեր, 2024

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի  «Կախարդական գրադարանը» առաջին տեղում է։ Անին և Դավիթը հավատում են, որ իրենց ամենահամարձակ երազանքն անգամ կարող է իրականանալ: Եվ մի օր, ահա, հրաշքը կատարվում է... Իրենց դպրոցի գրադարանում երեխաները հայտնաբերում են մի փոքրիկ դուռ, որի հետևում թաքնված գաղտնիքները մի նոր աշխարհ են բացում նրանց առջև՝ լի մոգությամբ, պատմությամբ և կլանիչ արկածներով Իսկ դու պատրա՞ստ ես միանալ այդ անհավանական արկածներին... Դե գնացինք:

Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն ու Ջեմմին» երկրորդ հորիզոնականում է։ Այս հեքիաթը ծնվեց տարիներ առաջ, երբ հեղինակը փորձում էր քնեցնել մի հրաշք բալիկի: Նա ամեն անգամ պահանջում էր պատմել զեբրի և կոկորդիլոսի մասին: Ամեն անգամ պատմելիս մենք միասին էինք հեքիաթը գունավորում նոր իրադարձություններով: Հետո այս հեքիաթը լսեցին նաև այլ փոքրիկ հրաշքներ ու շատ սիրեցին: Հեքիաթում ալարկոտ և եսասեր Դեմբո զեբրը հանդիպում է երազկոտ ու լավատես Ջեմմի կոկորդիլոսին։ Ջեմմին իր բարության և նվիրվածության շնորհիվ կարողանում է արթնացնել անտարբեր Դեմբոյի իրականում բարի սիրտը, և նրանք դառնում են անբաժան ընկերներ:

Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» երրորդ տեղում է։ Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք… Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով… Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ…

Վահե Ղուկասյանի «Գորգի աշխարհը» նկարազարդ հեքիաթը չորրորդ տեղում է: Հեռավոր 90-ականներին մի տղա, նայելով իրենց տան պատից կախված գորգի նախշերին, հանկարծ հայտնվում է գորգի մեջ: Նրա արկածները ոչ միայն դուր կգան երեխաներին, այլ հաստատ կսիրվեն նաև ծնողների կողմից, որոնք մանուկ ժամանակ, գուցե, նույնպես սիրում էին նստել գորգի տակ ու նայել նախշերին:

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսի մանկապատանեկան մշակումը հինգերորդ տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:

Հայկ Աջապահյանի «Եգիպտոսի կախարդանքը» վեցերորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների:

Հայկ Աջապահյանի «Կարմիր մոլորակը» յոթերորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում…

Մայք Մեյհաքի «Սարդ Մարդ. կենդանիներ, հավաքվեք» գիրքը ութերորդ տեղում է։ 

Երբ Վրիժառուները հավաքվում են Նյու Յորքին սպառնացող սուպեր վտանգը կանխելու, Սարդ Մարդուն վստահվում է ամենակարևոր գործը՝ հետևել, որ Վրիժառուների կենդանիներին ոչինչ չպատահի։ Սակայն երբ սուպեր կենդանիների պատճառով քաղաքում սկսվում է քաոս, վտանգն է՛լ ավելի է մեծանում, Սարդ Մարդը գիտակցում է, որ սուպեր հերոս լինելն ավելին է, քան պարզապես սարդոստայնից կախված ճոճվելը։ Մասնակցությամբ՝ բոլորի կողմից սիրված Վրիժառուների՝ Երկաթե Մարդու, Կապիտան Ամերիկայի, Սև Հովազի և մյուսների։

Հեղինակ և նկարիչ Մայք Մեյհաքը այս գրքով մեկնարկում է պատմությունների բոլորովին նոր շարք՝ լի հումորով, արկածներով և չարաճճի կենդանիներով։ 

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» իններորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Տասներորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+1Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը» Դավինչի156
2նորՇուշանիկ Գրիգորյան, «Դեմբոն ու Ջեմմին»  

հեղ․ հրատ

121
3-2Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը» Դավինչի99
4+6Վահե Ղուկասյան, «Գորգի աշխարհը»Դավինչի72
5*Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը» հեղ․ հրատ72
6նորՀայկ Աջապահյան, «Եգիպտոսի կախարդանքը» Դավինչի70 
7նորՀայկ Աջապահյան, «Կարմիր մոլորակը»Դավինչի66
8նորՄայք Մեյհաք, «Սարդ Մարդ. կենդանիներ, հավաքվեք»  Զանգակ50
9-3Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» Բուկինիստ46
10-2Ռոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը» Անտարես43

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский