ՄԻՊ–ն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: 

Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ: 

Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: 

Պաշտպանը հույս է հայտնել մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

Մանասյանը դեկտեմբերի 26-ին Գյումրիում հանդիպել է նաև մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։

Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։  

Քննարկվել են սոցիալական, բնապահպանական, կրթական, կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքներին վերաբերելի հարցեր:

«Որպես պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը չափազանց կարևոր եմ համարում: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Մանասյանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:

ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։ 

Անահիտ Մանասյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ համագործակցության արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները համատեղ աշխատանքով լուծելու նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

 

 

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան