Տնտեսություն

Հայաստանը 2025 թվականին եվրոբոնդ կթողարկի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 2025 թվականին եվրոբոնդ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է հաջորդ տարի եվրոբոնդ թողարկել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Մեր միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ մենք 2025 թվականին թողարկելու ենք եվրոբոնդ: Ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025-ին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն՝ այն բեռը, որն ունենք վճարելու մյուս տարի, էականորեն թեթևացրել ենք:

Հայաստանը պլանավորում է գնալ այդ ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում