Միացյալ Նահանգներ

American Airlines-ը հայտնել է տեխնիկական անսարքության մասին ԱՄՆ-ում իրականացված իր բոլոր չվերթներում

1 րոպեի ընթերցում

American Airlines-ը հայտնել է տեխնիկական անսարքության մասին ԱՄՆ-ում իրականացված իր բոլոր չվերթներում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ American Airlines-ը հայտնել է, որ Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն, որն ազդել է Միացյալ Նահանգների ներսում իրականացվող բոլոր չվերթների վրա: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք այս պահին տեխնիկական խնդիր ունենք American Airlines-ի բոլոր թռիչքների հետ կապված: Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է, և երբ խնդիրը լուծվի, մենք ձեզ ապահով կհասցնենք ձեր նպատակակետին», - ասված է ընկերության հայտարարության մեջ։ Բազմաթիվ օգտատերեր սոցցանցում հաղորդագրություններ են տարածել, որոնցում դժգոհում են իրենց չվերթների չեղարկումից կամ հետաձգումից:

Միջադեպի մանրամասները չեն նշվում։ Այնուամենայնիվ, Bloomberg-ը հայտնում է, որ ավիաընկերությունը հավանաբար ծրագրային անսարքություն է ունեցել, որը թույլ չի տվել հաշվարկել իր թռիչքների քաշի և հավասարակշռության պահանջները տարվա ամենածանրաբեռնված օրերից մեկում:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ American Airlines ավիաընկերությունը չեղարկել է բոլոր թռիչքները ողջ երկրում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում