Քաղաքականություն

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու անդամ, «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով ընտրված Գրիգոր Հարությունյանը հայտարարել է, որ վայր է դնում ավագանու անդամի մանդատը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Արդեն տևական ժամանակ է, ինչ ես որոշել էի հրաժարվել իմ ավագանու մանդատից։ Այսօր այդ պահը հասունացավ, և որոշումս դարձավ վերջնական»,- գրել է Հարությունյանը։

Նա նշել է, որ վերջին ամիսներին գործել է անկախ՝ առանց որևէ քաղաքական կամ անձնական ճնշումների։ 

«Շնորհակալություն եմ հայտնում Վարդան Ղուկասյանին և բոլոր նրանց, ում հետ այս մեկ տարվա ընթացքում համագործակցել եմ»,- ավելացրել է նա։

Հարությունյանը իր մանդատից հրաժարվելու պատճառները բացատրել է անձնական հանգամանքներով, որոնք կապված են իր ընտանիքի հետ։ «Այս փուլում չեմ կարող ավելի մանրամասն բացատրություններ տալ»,- եզրափակել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում