Աշխարհ

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն նշում է 91-ամյակը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն նշում է 91-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն դեկտեմբերի 23-ին նշում է իր ծննդյան 91-ամյակը։ Ինչպես հաղորդել է Կայսեր արքունիքի վարչությունը, այդ առիթով նախատեսված է միջոցառում համեստ ձևաչափով և սակավաթիվ հյուրերով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Կայսեր արքունիքի վարչության համաձայն՝ Ակիհիտոյի առողջական վիճակի մեջ լուրջ փոփոխություններ չկան։ Նրա մոտ նախկինում ախտորոշվել էր սրտի անբավարարություն, բայց բուժման շնորհիվ նրա վիճակը մնում է կայուն։

Վերջին ժամանակներս, նշել են վարչությունում, պատվավոր կայսրը վարում է հանդարտ և հանգիստ առօրյա կյանք՝ խնամելով իր տիկնոջը՝ պատվավոր կայսրուհի Միտիկոյին, որին հոկտեմբերին վիրահատել են՝ ընկնելու պատճառով ազդրոսկրի կոտրվածքից հետո:

Կայսրն ամեն օր թերթեր է կարդում՝ վերջին իրադարձություններին տեղյակ լինելու համար, իսկ ուտելիս հեռուստացույցով դիտում է լուրերը։

Բացի այդ, Ակիհիտոն շարունակում է գիտական ​​գործունեությունը ձկնաբանության բնագավառում։ Ամեն երկուշաբթի և ուրբաթ կայսերական պալատի Կենսաբանական գիտահետազոտական ​​ինստիտուտում նա զբաղվում է  հետազոտությամբ։ Նա դրանով սկսել է հետաքրքրվել մանկուց։

Ակիհիտոն կայսերական գահն զբաղեցրել է 1989 թվականի հունվարի 7-ից մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը, երբ հոժարակամ վայր է դրել լիազորությունները զառամյալ տարիքի պատճառով։ 2019 թվականի մայիսի 1-ից Ճապոնիայի կայսր է դարձել նրա ավագ որդին՝ Նարուհիտոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում