Եվրոպա

Գերմանիայում ձերբակալել են Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում ձերբակալել են Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Մագդեբուրգի շրջանային դատարանը կարգադրել է ձերբակալել համանուն քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին վրաերթ կատարելու գործով կասկածվող մի տղամարդու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի համար կալանքի օրդեր է խնդրել, որը տրվել է Մագդեբուրգի շրջանային դատարանի կողմից: Դատավորը նախնական կալանք է նշանակել սպանության հինգ, բազմակի սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար»,-նշված է հրապարակման մեջ։

Ավելի վաղ՝ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Տեղի ոստիկանության տվյալներով՝  դրա հետևանքով  չորս կին է մահացել, իսկ ըստ Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի վարչապետ Ռայներ Հասելոֆի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ 

Վրաերթը կատարելու մեջ ոստիկանությունը կասկածում է  50-ամյա մի տղամարդու, ով գործել է միայնակ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում