Հայաստան

Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան

ՄՈՍԿՎԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ հաջողությամբ զարգանում է, մասնավորապես՝ առողջապահության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի  ոլորտներում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

«Գոհունակությամբ պետք է նշեմ այսօրվա նստաշրջանի արդյունքում ստորագրվող՝ Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի ուսումնամարզական համալիրի, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրերի վերաբերյալ»,- ասել է ՀՀ փոխվարչապետն՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ աշխատանքն ու վստահելի հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում