ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ, այդ թվում՝ հումանիտար ուղիների օգտագործմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մեզ համար կարևոր է ակտիվացնել շփումները տեղում (խմբ.՝ Սիրիայում), շարունակել հասցեագրել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները։ Մենք հաղորդակցության ուղիներ ենք հաստատել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի (ՀԹՇ) հետ քաղաքական բանակցությունների համար՝ հիմնվելով մեր հումանիտար օգնության միջոցով արդեն իսկ ստեղծված հաղորդակցության ուղիների վրա։ Մենք այս ուղիները միշտ էլ ունեցել ենք՝ միևնույն ժամանակ հարգելով «Ասադի կառավարության հետ ոչ մի շփում, ոչ մի համագործակցություն, ոչ մի ֆինանսական օգնություն» սկզբունքը», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ Եվրամիության դեսպանը վերադարձել է Դամասկոս։

Ֆոն դեր Լայենը նաև հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է Սիրիայի հետ իր փոխգործակցության ընթացքում ակտիվորեն գործի դնել հումանիտար օգնությունը, այդ թվում, դոնորների միջազգային խորհրդաժողվների շրջանակներում հանգանակված օգնությունը: Նա հավելել է, որ միայն այս տարի սիրիացիներին տրամադրվել է ավելի քան 160 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն։

Հայերեն Русский

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի