Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի մասնակից թիմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լիգայի փուլում 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը` «Չելսի»-ն, «Վիտորիա»-ն, «Ֆիորենտինա»-ն, «Ռապիդ»-ը, «Լուգանո»-ն, «Յուրգարդեն»-ն, «Լեգիա»-ն և «Սերկլ Բրյուգե»-ն, նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր: 

1/8 եզրափակչի մյուս ուղեգրերը լրացուցիչ խաղերում կվիճարկեն 9-24-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը` «Յագելոնիա»-ն, «Շեմրոկ»-ը, ԱՊՕԷԼ-ը, «Պաֆոս»-ը, «Պանատինաիկոս»-ը, «Օլիմպիա»-ն, «Բետիս»-ը, «Հայդենհայմ»-ը, «Գենտ»-ը, «Կոպենհագեն»-ը, «Վիկինգուր»-ը, «Բորաց»-ը, «Ցելյե»-ն, «Օմոնիա»-ն, «Մոլդե»-ն, «Բաչկա Տոպոլա»-ն։

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում