Մերձավոր Արևելք

Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի և արաբ միջնորդները շուրջօրյա աշխատում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը հասնելու համար, մինչդեռ Գազայի հատվածում բժիշկներն ասում են, որ դեկտեմբերի 19–ին Իսրայելի հարվածների արդյունքում 41 պաղեստինցի է սպանվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով աղբյուրներին: 

Աղբյուրները հայտնում են, որ միջնորդներին հաջողվել է զգայուն կետերի շուրջ որոշ բացեր կրճատել, սակայն տարբերությունները մնում են: 

Գազայում բժիշկները հայտնել են, որ առնվազն 13 պաղեստինցի է սպանվել գիշերը Իսրայելի օդային հարձակումների արդյունքում: 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում