Քաղաքականություն

Պատգամավոր Սոնա Ղազարյանն ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Պատգամավոր Սոնա Ղազարյանն ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է  ԵՊՀ միջազգային ֆակուլտետի եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի տարբեր կուրսերի ուսանողների հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ԱԺ–ից՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, միջխորհրդարանական միջազգային կառույցների հետ ԱԺ  փոխգործակցությանը: 

Պատգամավորը խոսել է Հայաստան-ԵՄ շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին:

Սոնա Ղազարյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությանը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են տարածաշրջանային անվտանգության հարցերով, ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հեռանկարներով:

Պատգամավորն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործառույթներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում