Ալավերդիի վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման չափը կբարձրանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը  Լոռու մարզի Ալավերդի քաղաքի վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման նոր կարգ հաստատեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Համաձայն նախարարի ներկայացրած նախագծի՝ ներկայում գործող 1 քմ-ի համար սահմանված 63,400 դրամ փոխհատուցման չափը չի բավարարում՝ համարժեք բնակարաններ ձեռք բերելու համար։ Նախագծով առաջարկվում է 1 քմ-ի համար սահմանել 148,050 դրամ՝ համապատասխանաբար ավելացնելով նախկին գումարը։  

«Փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում բնակարանի ընդհանուր մակերեսը և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզերի համապատասխան քաղաքներում վաճառված բնակարանների 1 քմ․ ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները, որը չի կարող պակաս լինել մարզկենտրոնում վաճառված բնակարանների 1 քմ․ շուկայական միջինացված արժեքից։  

Ըստ այդմ, նոր փոփոխությամբ առաջարկում ենք 1քմ․ համար սահմանել 148 հազար 50 դրամ գործող 63 հազար 400 դրամի համեմատությամբ։ Նախագծով առաջարկում ենք նաև ձեռք բերվող բնակարանի գինը տրամադրվող գումարից ցածր լինելու դեպքում հնարավորություն տալ շահառուներին ավել գումարի մասը օգտագործել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերման նպատակով, որի վճարումը կկատարվի ծախսերը փաստացի հիմնավորող փաստաթղթերի հիման վրա»,- ասաց Խուդաթյանը։ 

Ծրագրի շահառու են դառնալու 25 ընտանիք, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի մարտի 1-ը։ Ծրագրի ֆինանսավորման համար արդեն բյուջեի փոփոխությամբ հատկացվել է 150 միլիոն դրամ լրացուցիչ գումար։ 

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը