ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բանակի նկատմամբ ընկալման փոփոխության անհրաժեշտությունը՝ համահունչ Հայաստանի ռազմավարական և քաղաքական առաջնահերթություններին։
«Կարծում եմ, որ բանակի ընկալումն, ընդհանուր առմամբ, շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրն իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։